Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել Ղարաբաղյան համակարտության կարգավորման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսական Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը, փոխանցում է News.am-ը:
Սրբազանը նաև հիշատակել է իր զրուցակցի և Վեհափառ Հայրապետի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, որն արդեն 30 տարի շարունակ ընթանում է Ռուս Ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ և նպատակ ունի նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Թեև այսօր ոչ մի լուրջ տեղաշարժ չկա, կարևոր է, որ պատերազմ չկա, - ասել է Սրբազանը: Մենք գերիների վերադարձի մասին պայմանագրի ենք հասել, ինչպես նաև համաձայնագիր է կնքվել, որ կրոնական հուշարձանները և կառույցներն ավերող ոչ մի գործողություն չի ձեռնարկվելու՝ ոչ քրիստոնեական, ոչ մուսուլմանական: Այս ամենը չի կարող դրական կերպով չազդել Ղարաբաղի խնդրի հետ կապված թեմայի քննարկմանը: Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, մենք վաղուց կլուծեինք այդ խնդիրը:
Ուստի մենք մեր պարտքն ենք համարում բարերար կերպով ազդել, այդ թվում քաղաքական գործիչների վրա՝ նրանց խրախուսելով խնդրի խաղաղ կարգավորմանը: Մեծ հույս ունենք, որ կգա այն օրը, երբ այս խնդիրը կլուծվի»: