Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին, փոխանցում է Reuters-ը:
«Այսօր մեր երկիրը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում:
Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Ամերիկայի կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության և իսլամական համակարգի մեղքը: Եթե մենք միասնական լինենք, կհաղթահարենք այն »,- ասել է Իրանի նախագահը:
Նշենք, որ 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին և վերականգնեց պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: