Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 5 Shot Challenge հաղորդմանը: Հայաստանի ազգային հավաքականի ավագի մրցակիցը եղել է նրա ակումբակից Մատեո Գենդուզին, հայտնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է «Արսենալի» ընդհանուր խումբ և մարզվում է առանց սահմանափակումների:
Հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: