Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով, հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա:
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից, Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: