Ժամանակակից պատերազմում անչափ կարևոր նշանակություն ունի բազմագործառնական ավիացիան: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է News.am-ը:
Պատասխանելով Հայաստանի կողմից Սու-30ՍՄ կործանիչի գնման մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանք է տարվում, և սա անչափ կարևոր հարց է, սակայն չի կարող հայտնել, թե որ փուլում է:
Հստակեցնելու փորձին՝ համապատասխան պայմանագիր ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ, Հովհաննիսյանը մերժել է մանրամասներ հայտնել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միջոցներով են օդանավերը ձեռք բերվում՝ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ սպառազինությունը գնվում է ինչպես վարկային, այնպես էլ բյուջետային միջոցներով: