Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան Իրանի հետ վճարումների հատուկ թիրախային մեխանիզմ եմ հիմնել, որը կկոչվի INSTEX:
Հատուկ մեխանիզմը հնարավորություն կտա գումարներ փոխանցել Իրանին՝ չխախտելով ամերիկյան պատժամիջոցները:
Մեխանիզմը կգործի հետևյալ կերպ. Իրանը նավթ և այլ ապրանքներ կմատակարարի դեպի Եվրոպա, սակայն գումարները չեն ուղարկվի իրանական բանկերին, այլև կտրամադրվեն եվրոպական ընկերություններին, որոնք Իրանին արդյունաբերական ապրանքներ, դեղորայք և սնունդ են մատակարարում:
Այս մեխանիզմին կարող են միանալ նաև Եվրամիության մյուս երկրները: