ԵԱՏՄ երկրների ծրագրային ապահովման արտադրողները կարող են մասնակցել ռուսաստանյան մրցույթներին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևը Ալմաթիում` «Թվային օրակարգ 2.0» համաժողովում ընդգծել է, որ ՌԴ-ն հավասար հնարավորություն է ապահովել ԵԱՏՄ ծրագրային ապահովման մրցույթում՝ պայմանով, որ այն կներդրվի ծրագրերի այն ցանկում, որը գործում է ռուսական համանման ցանկի կողքին։
«Հնգյակի» երկրների ընկերություններից սոֆթի պետգնումը կարգավորվում է գործարքային համակարգի մասին մեր օրենսդրությամբ։ Այնպես որ, ԵԱՏՄ երկրների իրավունք ունեցող ընկերությունները կարող են իրենց արտադրանքը մտցնել ցանկ և դրանով իսկ նաև մեր շուկայի հասանելիություն ստանալ ու մասնակցել գնման ընթացակարգին»,- ասել է Մեդվեդևը։
Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործընկերներին առաջարկել իրենց թվային արտադրանքը։