Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ ԱԱԾ տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան, փոխանցում է «Այսօր»-ը:
«Հյուրեր ենք ունենալու, ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդկանց, եթե տղաներն, իհարկե, կուզեն, մեծ սիրով, իրենց կհրավիրենք», - ասել է Ա.Վանեցյանը:
Արմեն Մուրադյանն էլ նշել է, որ մեծ ցանկություն կա: «Ֆուտբոլի խաղերին գալիս են ու շատ տպավորիչ է, որ անգամ սայլակով, օրհներգի ժամանակ փորձում են կանգնել», - նշել է նա: