Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով է ընդունել Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչել են երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց:
Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ: