Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել այնպես, որ միայն մի կողմը բավարարված լինի, այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «Այսօր»-ը:
«Լեռնային Ղարաբաղի մասով պիտի ասեմ՝ երկար ճանապարհ կա անցնելու, և չի կարող այնպես արվել, որ միայն մի կողմը բավարարված լինի։ Իհարկե, պիտի օգտագործենք նաև Մինսկի խմբի հնարավորությունները», - ասաց Անգելա Մերկելը։