Եվրոպական միությունը կողմերին կոչ է անում պահպանել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), հանրակցության 28 երկրները փաստաթղթի վերաբերյալ համատեղ հայտարարություն կանեն առաջիկա ժամերին: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բուխարեստում հանրակցության 28 երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ցանկությունն ու կոչն է՝ պահպանել պայմանագիրը՝ երկուստեք դրա լիակատար իրականացմամբ: Կարծում եմ՝ առաջիկա ժամերին կլինի Եվրամիության 28 երկրների համատեղ հայտարարությունը»,- ասել է նա:
Հոկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտնել էր, թե Վաշինգտոնը 60 օր հետո դուրս կգա ՄՓՀՀՊ-ից, եթե Մոսկվան չվերադառնա պայմանագրի կատարմանը: