Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել Է հեռացնել իր նձնական Էջը Facebook-ում: Այս մասին, ինչպես տեղեկացնում ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է փետրվարի 1-ին տարածած իր տեսաուղերձում:
Նա իր որոշումը բացատրել Է այն հանգամանքով, որ մինչև վերջերս իր օգտահաշիվը վարում Էր որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ: Անցյալ տարվա վերջին թողնելով այդ պաշտոնը, քաղաքական գործիչն այդ Էջի անհրաժեշտությունն այլևս չի տեսնում:
«Դուք գիտեք, որ ես այլևս ՔԴՄ-ի ղեկավարը չեմ: Ուստի ես հեռացնում եմ իմ Էջը Facebook-ում»,-ասել Է Մերկելը: Նրանց, ովքեր ցանկանում են շարունակել հետևել իր քաղաքական կյանքին, նա խորհուրդ Է տվել բաժանորդագրվել Գերմանիայի դաշնային կառավարության օգտահաշվին:
Facebook-ում Մերկելի անձնական Էջին բաժանորդագրված Է ավելի քան 2,5 մլն օգտատեր: