Առաջին անգամ Հայաստանը կունենա հակակշիռ ադրբեջանական օդուժին: Սա այն է, ինչ Հայաստանը նախկինում չուներ: Այս մասին, Tert.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
"Ռուսաստանը վաճառել է Հայաստանին ոչ թե Սու-27, այլ Սու-30ՍՄ, որը Սու-27-ի կատարելագործված տեսակն է: Սու-30ՍՄ-ն որսացող կործանիչ է, որն ունի ոչ միայն օդային, այլև՝ ցամաքային թիրախները խոցելու կարողություն: Այն դասվում է 4++ սերնդի կործանիչներին, օդային տարածքում հաստատում են գերիշխանություն",- ասել է նա՝ հավելելով, որ սա լուրջ սպառնալիք է ադրբեջանական ավիացիային: "Սու-30ՍՄ մատակարարումը Հայաստանին որակական հակակշիռ է ադրբեջանական ռազմաօդային ուժերին":
Ի պատասխան այն դիտարկմանը, որ սա Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո սա առաջին գործարքն է ռազմաարդյունաբերության ոլորտում, Եվսեևը նել է․ "Կարծում եմ, որ, այսպիսով, Ռուսաստանը ցույց տվեց, թե ինչ կարևորություն ունի իր համար Հայաստանը: Ռուսական իշխանությունները ցույց տվեցին, որ անգամ չեն էլ մտածել Հայաստանի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու մասին: ՌԴ-ի համար Հայաստանը դաշնակից է և սա հստակ պատասխան էր նրանց, ովքեր կասկածում են, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթի են":