Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիի ներկայությամբ Թեհրանում Իրանի իսլամական հեղափոխությանը նվիրված միջոցառման ժամանակ ցուցադրվել է է երկրի պաշտպանության նախարարությանը կից Ավիաարադյունաբերության կազմակերպության արտադրության թևավոր հրթիռը, հաղորդում է Tasnim-ը:
Նախարարի խոսքերով, ներկայացված հրթիռը խոշոր ռազմական նվաճում է, որը ցույց է տալիս Իրանի առաջընթացը համաշխարհային ռազմական տեխնոլոգիայի ոլորտում:
Ներկայացված հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է 700 կմ։