Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին, հաղորդում է Panorama.am-ը:
«Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան: Գերմանիայի կանցլեր Մերկելը այսօր ընդունել է Հայաստանի կառավարության ղեկավարին: Հայաստանում լավատեսության ոգի կա: Երկու երկրները ցանկանում են զարգացնել իրենց հարաբերությունները և ավելի սերտորեն աշխատել՝ բիզնեսի և գիտության, մասնագիտական վերապատրաստման, ժողովրդավարության խթանման եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Բարի գալուստ», - «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Մերկելը։