«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար», - գրել է նա։
Ընդ որում, Սորոսը թողել է «Ինչպես ԱՄՆ-ը կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածի հղումը, որի հեղինակը լրագրող Տաթեւիկ Խաչատրյանն է։ Այն հրապարակվել է հունվարի 16-ին՝ Open Society Foundations-ի կայքում։ Հոդվածում հեղինակը, մասնավորապես, խոսում է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետագա զարգացման հնարավորության մասին, գրում է News.am-ը: