Պենտագոնը հայտարարել է, որ երկրի հարավարևելյան սահման է պատրաստվում ուղարկել ևս 3750 ամերիկացի զիվորական, հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Նախարարության տվյալներով՝ զինվորականները Մեքսիկայի հետ սահման են մեկնում երեք ամսով: Այս որոշումը Պենտագոնը բացատրում է մաքսային ծառայության աշխատակիցներին ու սահմանապահներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Ընդ որում, ենթադրվում է, որ Մեքսիկայի հետ սահմանին ամերիկացի զինվորականների թիվը դեռ կավելանա՝ հասնելով 4350-ի: