Մեծ Բրիտանիան վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում Է հանրապետության ժամանակավոր նախագահ: Այդ մասին փետրվարի 4-ին Twitter-ի իր էջում հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:
Իր հերթին Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը փետրվարի 4-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է այդ երկրի ժամանակավոր նախագահ: «Իսպանիայի կառավարությունը հայտարարում է, որ պաշտոնապես Խուան Գուայդոյին ճանաչում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ»,-նշել Է վարչապետը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նույնպես հայտարարել է Վիեննայի կողմից Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին: Նույնպիսի դիրքորոշմամբ է հանդես եկել նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալսթրյոմը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը ևս Խուան Գուայդոյին ճանաչում Է որպես Վենեսուելայի լեգետիմ ժամանակավոր նախագահ: