Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին խնդրանքով, որ նա աջակցություն ցուցաբերի՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում: Այդ մասին փետրվարի 4-ին նախագահը հայտնել է իտալական Sky TG24 հեռուստաալիքին:
«Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին: Հուսով եմ, որ այն ճանապարհին է կամ արդեն հասել է Հռոմ, Վատիկան, - մեջբերում է հեռուստաալիքը Մոդուրոյի խոսքերը։- Նամակում ես ասում եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին: Եվ այդ կապակցությամբ ես նրանից օգնություն եմ խնդրել երկխոսության դյուրացման և ուժեղացման գործընթացում», - հայտարարել է Մադուրոն:
«Ես Հռոմի պապին խնդրում եմ՝ օգտագործել իր բոլոր ուժերն ու կամքը՝ օգնելու մեզ երկխոսության ճանապարհին: Հույս ունենք դրական պատասխան ստանալ», - ասել է նա: