Փետրվարի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կմեկնի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա Brexit-ին նվիրված ճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վարչապետը վաղը կայցելի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա ճառով, որում կհավաստի տարածաշրջանում լիարժեք սահման հաստատելուց խուսափելու կառավարության մտադրությունը»,-լրագրողներին ասել է Մեյի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ փետրվարի 4-ին վարչապետը մի շարք բանակցություններ է պլանավորել եվրոպական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Պատասխանելով հարցերին՝ վարչապետի ներկայացուցիչը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Մեյը Brexit-ի հետ կապված դժվարություններին ֆոնին դիտարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:
Բրիտանացի խորհրդարանականներն անցած շաբաթ իրենց դիրքորոշումը հայտնեցին Brexit-ի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ` Մեյին տալով ԵՄ-ի հետ բանակցությունների հերթական փուլի հստակ ծրագիր: Պատգամավորները հաստատեցին, որ դեմ են ԵՄ-ի հետ համաձայնագրին ներկայիս տեսքով, հանդես են գալիս առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ, ցանկանում են Հյուսիսային Իռլանդիային վերաբերող պայմանների փոփոխություն, բայց ընդ որում պատրաստ չեն ստանձնել Brexit-ի պայմանների մշակման պատասխանատվությունը: