Եվրամիությունը և, մասնավորապես, Իսպանիան Վենեսուելայում ճգնաժամի լուծման ռազմական միջամտությունը հնարավոր չեն համարում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը:
«Մեր՝ ԵՄ-ի և մասնավորապես, Իսպանիայի համար, ռազմական ներխուժումը բացառված է, մենք ոչ մի դեպքում չէինք աջակցի դրան»,- Բրյուսելում, որտեղ ընթանում են ԵՄ-ի և Արաբական պետությունների լիգայի խորհրդակցությունները, լրագրողներին ասել է Բորելը: