Վատիկանում Հայկական եկեղեցու ներկայացուցիչ, արք. Խաժակ Բարսամյանը, Մայր Աթոռի Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանը և Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին։
Հանդիպմանը քննարկված թեմաների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն ենթադրվում է, որ քննարկվել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը։