Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդական Կևին Հասեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցություններում առաջընթացը դեռևս վերջնականապես չի որոշակիացել, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է մինչև մարտի 1-ը հասնել գործարքի ստորագրման։
«Ի՞նչ առաջընթացի ենք մենք հասել անցյալ շաբաթ, և ի՞նչ առաջընթացի մենք կհասնենք, երբ Սթիվեն Մնուչին և դեսպան Ռոբերտ Լայթհայզերը մեկնեն Չինաստան։ Մենք դեռևս սպասման մեջ ենք»,- նշել է նա։ Թրամփի խոսքերով` ինքը լիահույս է Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո, սակայն «դեռևս շատ աշխատանք կա կատարելու»։