Ստամբուլի Բաքըրքեյ շրջանի վարչակազմը տեղի բնակչության պահանջով փողոցին կվերադարձնի Օսմանյան կայսրությունում հայտնի հայկական ազնվական ընտանիքի` Դադայանների անունը, հայտնում է РУСАРМИНФО-ն:
Համապատասխան ցուցանակը կփակցվի փետրվարի 5-ին: Այդ փողոցում են գտնվում Սուրբ Աստվածամոր եկեղեցին և Դադայանների անունով կոչված հայկական ուսումնարանը:
Դադայանները ծագում են Արծրունիների տոհմից: 18-20-րդ դարերում Դադայանների ընտանիքի ներկայացուցիչները մեծ դեր են խաղացել Կ. Պոլսի հայկական համայնքի զարգացման գործում, ինչպես նաև աջակցել են Մխիթարյան միաբանության գործունեությանը: