Իրանի ԱԳՆ-ն, պատասխանելով Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ Դանիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներում Թեհրանի ներգրավվածության կասկածանքով, հայտարարել է, որ եվրոպացիների մեղադրանքները անհիմն է համարում, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Չհիմնավորված մեղադրանքները, ինչպես, օրինակ, մահափորձերը և ահաբեկչական գործողությունների փորձերը Եվրոպայում, անհիմն ու զարմանալի Էին ամենասկզբից: Մենք հիասթափված ենք եվրոպացիների նման մեղադրանքներից ու անհանգստությունից այն դեպքում, երբ հենց Եվրոպայում գործում են ահաբեկչական ու հանցավոր խմբավորումներ»,-ասված Է Իրանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակված Է գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում: Իրանի ԱԳՆ-ն հույս Է հայտնել, որ ԵՄ-ն «իրատեսական մոտեցում» կդրսևորի ահաբեկչության խնդրի նկատմամբ՝ ի տարբերություն նրանց, ովքեր օգտվում են «երկակի ստանդարտներից»:
Պատասխանելով իր հրթիռների դիպուկությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտման կապակցությամբ ԵՄ-ի մտահոգությանը, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ երկրի գործունեությունը բացառապես պաշտպանողական, զսպող ու ազգային բնույթ Է կրում, և այդ հարցը «երբեք չի եղել ու չի լինի մյուս երկրների հետ Իրանի բանակցությունների օրակարգում»: Փետրվարի 4-ին Եվրամիությունը պաշտոնապես հայտնել Է, որ Եվրամիության մի շարք երկրների տարածքում Իրանի «թշնամական գործունեության» կապակցությամբ պատժամիջոցների ցուցակում ներառել Է երկու ֆիզիկական անձանց և մեկ իրավաբանական անձի: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը տակավին դեկտեմբերի սկզբին հայտարարում Էր, որ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները պլանավորում են համաձայնեցնել Իրանի դեմ սահմանափակիչ միջոցների ընդլայնումը Դանիայում և Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որոնք իրանական հատուկ ծառայություններին մեղադրում Էին մահափորձերին և ահաբեկչության փորձերին մեղսակից լինելու մեջ: Եվրամիության խորհուրդը նաև հավանություն Է տվել Իրանի վերաբերյալ հայտարարությանը, որում կոչ Է արել այդ երկրի իշխանություններին՝ հրաժարվել բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապահովել համապատասխան տեխնոլոգիաների չտարածումը տարածաշրջանում, ինչպես նաև մտահոգություն Է հայտնել իր հրթիռների դիպուկությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտման կապակցությամբ