Այսօր մեկնարկում է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի երկօրյա այցը Հյուսիսային Իռլանդիա, որը նպատակ ունի շեշտադրելու իր հանձնառությունը՝ կանխելու Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև կոշտ սահմանը Brexit-ից հետո: Այս մասին փոխանցում է EUObserver-ը:
Այցը սկսվում է այն բանից հետո, երբ երկուշաբթի Մեյի կառավարության անդամները հանդիպեցին աշխատանքային խմբի և Brexit-ին կողմ խորհրդարանականների հետ` քննարկելու իռլանդական բեքստոպի հետ կապված այլընտրանքային պայմանավորվածություններ:
Սպասվում է, որ այսօր` փետրվարի 5-ին, վարչապետ Մեյը ելույթով հանդես կգա Brexit-ի քաղաքականության շուրջ և կհանդիպի բիզնեսի ղեկավարներին: