Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հանրաքվե անցկացնել սոցիալական և տնտեսական ռեֆորմների հարցերի շուրջ և հաղթահարել երկրում անցկացվող "դեղին բաճկոնների" բողոքի ակցիաները: Այս մասին, EUObserver-ի փոխանցմամբ, գրել է ֆրանսիական Journal du Dimanche պարբերականը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին:
Եթե հանրաքվեն տեղի ունենա, Ֆրանսիայում դա կլինի առաջինն իր տեսակի մեջ և կհամընկնի Եվրոպական խորհրդարանի ընտրությունների հետ:
“Մայիսի 26-ին հանրաքվե անցկացնելու հավանականությունը շատ բարձր է”, - նշել է կառավարական աղբյուրը: