Փետրվարի 7-8-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կունենա Տալլին: Այս մասին, ինչպես փոխանցում է «Այսօր»-ը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ», - ասաց Աննա Նաղդալյանը:
Փետրվարի 16-18-ը նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:
«Այս համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը», - նշեց ԱԳՆ խոսնակը: