Էմանուել Մակրոնի որոշմամբ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
«Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
«Ֆրանսիահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է, ուստի մենք պարտավոր ենք պահել այդ հիշատակը: Մենք մեր ողջ ուժով պայքարելու ենք ժխտման ցանկացած ձևի դեմ, որը վիրավորում է մահացածների հիշատակը և ողջ մնացածների արժանապատվությունը», - ասել է Մակրոնը: