2020 թ. հանրային այցելությունների համար կբացվի Արգելված քաղաքի մի մասը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Lonely Planet-ին։
Արգելված քաղաքն աշխարհում ամենամեծ պալատական համալիրն է։ 1420 թվականից սկսած այնտեղ ապրել է Չինաստանի կայսերական ընտանիքը։
Հուշարձանների համաշխարհային ֆոնդը հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքների ավարտից անմիջապես հետո զբոսաշրջիկները կկարողանան լինել 1776թ. կառուցված Ցյանլուն այգում։ Կբացվեն նաև երեք առանձին դահլիճներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է Արգելված քաղաքի անցյալին ու ներկային ծանոթանալու համար։
Ենթադրվում է, որ առաջին այցելուները կկարողանան Արգելված քաղաքի մի մասը տեսնել հաջորդ տարի՝ քաղաքի 600-ամյակի տոնակատարության ժամանակ։