Facebook ընկերությունը Messanger-ի բոլոր օգտատերերի համար հասանելի է դարձրել ուղարկված հաղորդագրությունները ջնջելու հնարավորությունը, սակայն կան որոշ սահմանափակումներ, գրում է Mashable-ը:
Հաղորդագրությունը ջնջելու համար անհրաժեշտ է վերջինիս վրա երկու անգամ սեղմել էկրանին և ընտրել մենյուից համապատասխան ֆունկցիան: Սակայն հաղորդագրությունները կարելի է ջնջել միայն այն ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում: