Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Վատիկանը պատրաստ է միջնորդ դառնալ Վենեսուելայում, եթե կողմերը նման խնդրանքով դիմեն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հռոմի պապը նշել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից նամակ է ստացել, սակայն դեռ չի կարդացել այն: «Ես կկարդամ նամակն ու կտեսնեմ, թե ինչ է հնարավոր անել, սակայն նախնական պայմանն այն է, որ երկու կողմերն էլ պետք է այդ խնդրանքով դիմեն», - ընդգծել է նա:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ միջնորդությունը կօգնի «մոտեցնել մի կողմը մյուսին ու սկսել բանակցային գործընթացը»: