Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Հյուսիսային Իռլանդիային խոստացել է պահպանել թափանցիկ սահմանը Իռլանդիայի Հանրապետության հետ և թույլ չտալ պատնեշների առաջացում այս շրջանի և Միացյալ Թագավորության մնացյալ մասի միջև: Նման հայտարարությամբ, Euronews-ի փոխանցմամբ, հանդես է եկել վարչապետ Մեյը Բելֆասթում:
«Ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի պատրաստման ընթացքում պարտականություն են ստանձնել չստեղծել կոշտ սահման: Եվ մենք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը, հստակ դիրքորոշում ունենք. կանենք հնարավորինս կոշտ սահմանից խուսափելու համար, նույնիսկ եթե դուրս գանք կոշտ Brexit-ով: Իհարկե, եթե իրադարձությունները նման ընթացք ստանան, մենք բանակցություններ կվարենք իռլանդական կառավարության և Եվրամիության հետ: Սակայն մենք ձգտում ենք դուրս գալ ԵՄ-ից համաձայնագրով և այնպես, որ իրագործվեն բոլոր պարտականությունները, որոնք ստանձնել են երկու կողմերն էլ Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև կոշտ սահմանի բացակայության առումով», - նշել է Մեյը:
Մեյի խոսքով` կառավարությունը մտադիր է ամրապնդել Հյուսիսային Իռլանդիայի ինքնավարությունը և միաժամանակ ձգտում է Թագավորության կյանքում շրջանի ավելի մեծ ինտեգրացիային: