Փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն մարդիկ են, նրանք գլխավոր քարտուղարի խնդրի վերաբերյալ ճիշտ որոշում կկայացնեն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն ու փորձված մարդիկ են, նրանք ճիշտ որոշում կկայացնեն: ՀԱՊԿ միացյալ շտաբը աշխատող մարմին է, որը պատրաստ է իրականացնել պետությունների ղեկավարների կայացրած ցանկացած որոշում»-ընդգծել է Սիդորովը: