Այսօր` փետրվարի 6-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բանակարանում կայացել է դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի միանալու մասին արձանագրության ստորագրման արարողությունը, հայտնում է Интерфакс-ը:
Դաշինքի անունից արձանագրությունն ստորագրել են ՆԱՏՕ անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչները, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի անունից` երկրի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը:
Արարողությունից առաջ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ անդամ երկրների կողմից արձանագրության վավերացման գործընթացը կլինի շատ արագ: