Հյուսիսատլանտյան դաշինքի 29 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա Լոնդոնում 2019 թվականի դեկտեմբերին: Այս մասին փետրվարի 6-ին Բրյուսելում հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ես ուրախ եմ հայտնել, որ դաշինքի երկրները պայմանավորվել են պետությունների ու կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը 2019 թ. դեկտեմբերին անցկացնել Լոնդոնում: Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային այդ հանդիպումն այս տարում ընդունելու պատրաստակամության համար»,-ասել Է նա: