Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ) պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին դատապարտել է Վրաստանում հայ զինվորական Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը և վրացական կառավարությանը կոչ արել լուրջ քայլեր ձեռնարկել, հայտնում է Ermenihaber-ը:
Ըստ Սուլեյմանովի՝ ժողովուրդը մտահոգված է, որ «Ադրբեջանի ժողովրդի թշնամի» Ավագյանի հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են պատգամավորներ, քաղաքապետեր, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Սուլեյմանովը այնուհետև դիմելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին, հարցրել է` վերջինս ինչպես է համարում պատգամավորների մասնակցությունը նման միջոցառմանը և հավելել, որ նմանատիպ հուշարձանները պետք է վերացվեն Վրաստանից:
Ի պատասխան Սուլեյմանովի` Կոբախիձեն ասել է, որ ադրբեջանցի գործընկերների հետ կխորհրդակցեն և ընդգծել, որ հարգանքով են վերաբերվում հարևար երկրների շահերին և այդ շահերին համապատասխան են շարժվում: