Կոսովոն պատրաստ է տարածքի մի մասը Սերբիային տալ որպես հատուցում Բելգրադի և Պրիշտինայի միջև վերջնական համաձայնության: Այս մասին ասել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ այս գործընթացը հեշտ չի լինի, սակայն «սա միակ ճանապարհն է հակամարտությունների վերադարձից և լարվածությունից խուսափելու համար»:
Տաչին նշել է, որ կան մի քանի օբյեկտներ, որոնք փոխանցման ենթակա չեն: Դրանց թվում են Գազիվոդե ջրամբարը, Կոսովսկա-Միտրովիցա քաղաքը և «Տրեպչա» արդյունաբերական համալիրը:
2008 թվականին Պրիշտինայում կոսովո-ալբանական կառույցները միակողմանիորեն հայտարարեցին Սերբիայից անկախության մասին :
Ինքնահռչակ հանրապետությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը, Իսպանիան, Հունաստանը և մի շարք այլ պետություններ: