Թալիբան շարժումը հանդես է գալիս իր նկատմամբ պատժամիջոցների վերացման առաջարկով, քանի որ դրանք խոչընդոտում են խաղաղ գործընթացին: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Թալիբան» կազմակերպության պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիսկայը:
«Խաղաղ բանակցությունները և պատժամիջոցները երկու հակասական հասկացություն են, դրանք հնարավոր չէ համատեղել իրար հետ: Անհրաժեշտ է, որ այդ չհիմնավորված պատժամիջոցները և ցուցակները, որոնք օգտագործվում են որպես ճնշման գործիք, վերացվեն և «Իսլամական էմիրության» (այսինքն, «Թալիբան»-ի) ներկայացուցիչները կարող են մասնակցել տարբեր վայրերում խաղաղության բանակցություններին առանց խոչընդոտների»,- ասել է նա Մոսկվայում ելույթ ունենալով միջաֆղանական խորհրդաժողովում:
Ռուսաստանում աֆղանական սփյուռքի կողմից կազմակերպված երկօրյա խորհրդաժողովին (փետրվարի 5-6) մասնակցում են Աֆղանստանի տարբեր, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ: Մոսկվա Է ժամանել նաև թալիբների պատվիրակությունը՝ թվով շուրջ տասը մարդ: