Վենեսուելայի իշխանություններն Միացյալ Նահանգներից ժամանած զենք-զինամթերք են առգրավել Վալենսիայի միջազգային օդանավակայանում: Քաղաքացիական անվտանգության նախարարության ղեկավարության խոսքով` զենքը նախատեսված է եղել ահաբեկչական խմբավորումների համար, հայտնում է Sputnik News-ը:
Հաղորդվում է, որ բոլոր իրեղեն ապացույցները փոխանցվել են Գլխավոր դատախազությանը` հետաքննություն անցկացնելու և «ահաբեկչական խմբերի ֆինանսավորմամբ զբաղվողներին» բացահայտելու նպատակով:
Նշվում է, որ զենքը Վենեսուելա է տեղափոխվել փետրվարի 3-ին Մայամիից ժամանած օդանավով: