Աթենքում հույն անարխիստները «Ռուբիկոն» խմբավորումից գրավել են հունա-թուրքական առևտրական պալատի շենքը: Այդ մասին հայտարարությունը հրապարակված է անարխիստական կազմակերպության պորտալում:
Ակցիան անցկացվել է որպես նշան քրդերի հետ համերաշխության, ովքեր պահանջում են դադարեցնել իրենց առաջնորդ Աբդուլլա Օջալանի մեկուսացումը:
Հայտարարության մեջ ասված է, որ ակցիային մասնակցում են նաև քրդեր:
«Համերաշխություն քրդերի հետ, որոնք հացադուլ են անցկացնում Օջալանի մեկուսացումը դադարեցնելու պահանջով»,- ասված է հայտարարության մեջ: Քրդերի առաջնորդը 1999 թվականից ցմահ բանտարկված է թուրքական բանտում: