Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում ներկայացրել է «Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի» հոդվածը, որում անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաքում գտնվող հայտնի ու ոչ այնքան հայտնի մի շարք ճարտարապետական կառույցների, որոնցից մի քանիսը հաճախ մնում են երկիր այցելող զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս, հայտնում է Tert.am-ը:
Ըստ Լապշինի՝ ուշ խորհրդային ժամանակաշրջանը շատ հետաքրքիր հետքեր է թողել երևանյան ճարտարապետության մեջ, հատկապես՝ մոդեռնիզմի ոճում:
«Երեկ մենք անցանք Երևանի զգալի մասով՝ լուսանկարելով ինչպես խորհրդային մոդեռնիզմի ծրագրային շինություններ, այնպես էլ պակաս հայտնի բաներ: Դրանցից շատերը դժվարհասանելի վայրերում են ու ոչ այնքան լավ վիճակում: Որոշ վայրերում ամայացումն ու (շենքերի) քանդված վիճակը տխրեցնում է: Ամեն դեպքում՝ ուտոպիական ռոմանտիկայով և անշրջելի հմայքով լի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է», - նշել է բլոգերը: