ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսին 10 օր է մնացել բյուջեի մասին օրինագիծն ընդունելու համար, որով նախատեսվում է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար միջոցներ հատկացնել: Այս մասին նա ասել է Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
«Կոնգրեսին ընդամենը 10 օր է մնացել օրինագիծն անցկացնելու համար, որը կպաշտպանի մեր հայրենիքը և կապահովի մեր հարավային սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է նա: