Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնում է Բրյուսել, փորձելու վերսկսել Բրեքսիթի բանակցությունները և այդպիսով ԵՄ-ից դուրս գալը հանել փակուղուց, որտեղ այն հայտնվել է «ամուսնալուծության» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ:
Մեյի այցը առաջինը կլինի հունվարի 29-ից հետո, երբ բրիտանական խորհրդարանը պահանջել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարից պահանջեց կրկին քննարկումներ անցկացնել ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ, պարզաբանելով, որ ինքը մտադիր չէ ընդունել ԵՄ-ի հետ գործարքը ներկայիս ձևով: Բրյուսելից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ պլանավորված են Մեյի հանդիպումները Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ: Ինչպես ընդգծում է Մեյի ներկայացուցիչը, քննարկումների գլխավոր թեման կդառնա Իռլանդիա կղզում խիստ սահմանի հայտնվելը թույլ չտալու այսպես կոչված պաշտպանական մեխանիզմը («բեքստոպ»), ինչպես նաև Իռլանդիա կղզում խիստ սահմանի բացակայությունն ապահովելու այլընտրական եղանակները: Մինչդեռ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ: «Ներկա պահին ամենակարևոր խնդիրն է՝ թույլ չտալ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը: Եվ ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՄ-ի 27 երկրների դիրքորոշումը հստակ արտահայտված է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համաձայնեցված փաստաթղթերում, որ ԵՄ-ի 27 երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն անում»,-ասել է Տուսկը, գրում է ՏԱՍՍ-ը: