Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հռետորական հարց է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ինչո՞ւ է նախագահը հինգ տարի շարունակ ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ հղում հայ ժողովդրին»,– Twitter–ի իր էջում գրել է նա։
Ermeni Soykırımı siyasi bir yalan ise, Cumhurbaşkanı neden beş yıldır 24 Nisan’larda, Ermeni Halkına taziye mesajı yayınlıyor?
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) 7 февраля 2019 г.