Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոյի հանդիպումը «դեղին բաճկոն»-ների առաջնորդներից Քրիստոֆ Շալանսոնի և այդ շարժման կողմից Եվրախորհրդարանի պատգամավորի որոշ թեկանծուների հետ անվանել է նոր անթույլատրելի սադրանք: Ֆրանսիական ԱԳՆ-ն խնդրել է փոխվարչապետ դի Մայոյին չմիջամտել այլ երկրի ներքին գործերին: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ երեկ Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն հանդիպել էր Ֆրանսիայում արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացնող «դեղին բաճկոն»-ների առաջնորդներից մեկի և նրանց ցուցակով Եվրախորհրդարանի պատգամավորի թեկնածուներից մի քանիսի հետ: Այս մասին հանդիպումից հետո փոխվարչապետը գրառում էր կատարել և լուսանկար տեղադրել Twitter-ում` նշելով հետևյալը` «Փոփոխությունների քամին հատել է Ալպերը»: