Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու իր երկրի պատրաստակամության մասին Սիրիայի այն շրջաններում, որտեղից դուրս կբերվեն ԱՄՆ զորքերը:
Այս մասին թուրք առաջնորդը հայտարարել է Անկարայում թուրք-ամերիկյան խորհրդում ելույթ ունենալիս:
«Թուրքիան պատրաստ է ահաբեկիչների դեմ պայքարի պատասխանատվություն ստանձնել Սիրիայի այն շրջաններում, որտեղից դուրս կբերվեն ամերիկյան զորքերը», - ասել է Էրդողանը:
Էրդողանը կարծիք է հայտնել նաև, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ուղղությամբ: