ԱՄՆ-ն սահմանել է Սիրիայից զորքերի դուրսբերման վերջնաժամկետը, գրում է The Wall Street Journal պարբերականը։
Վերջինիս աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստվում են ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել մինչև ապրիլի վերջ՝ չնայած Թրամփի վարչակազմը դեռ չունի քուրդ դաշնակիցներին իրենց հեռանալուց հետո հարձակումներից պաշտպանելու ծրագիր։
Նշվում է, որ եթե Սպիտակ տունը չփոխի այս ուղղությունը, զինվորականները մինչև մարտի կեսեր Սիրիայից դուրս կբերեն զորամիավորման զգալի մասը, իսկ զորքերի դուրսբերումը կավարտվի ապրիլին։