2019 թ․ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր քաշով ավելի քան 57 գրամ թմրանյութ (հավանաբար` ափիոն)։ Այս մասին հայտնում է Sputnik-Արմենիան` հղում անելով սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը։
Ավտոմեքենայի վարորդը (Իրանի քաղաքացի) օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։
Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։