ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կոչ է արել ավելի խիստ միջազգային սահմանափուկներ կիրառել Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար:
«Իրանի կողմից հրթիռի վերջին արաձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իրանի հետ համաձայնագիրը ոչ մի կերպ չի դադարեցնում այդ երկրի հրթիռային ծրագիրը: Իրանը մարտահրավեր է նետում ՄԱԿ Անվտանգության խորհրդին` մեծացնելով բալիստիկ հրթիռների մշակման հարցում իր հնարավորությունները: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ միջազգային սահմանափակումները՝ զսպելու Իրանի հրթիռային ծրագիրը», - գրել է Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն իրականացրել է այս տարի արդեն երկրորդ արբանյակի արձակման փորձը: